Arkazdu Investments
Արկազդու Ինվեսթմենթս – Ներդրումային լուծումներ՝ մի քայլ առաջ
Արկազդու Ինվեսթմենթս ընկերությունը նպատակ ուներ ստեղծել պրոֆեսիոնալ այցեքարտ կայք, որը հնարավորություն կտար ներկայացնել իրենց ներդրումային հնարավորությունները։ Մենք մշակեցինք լենդինգ էջի ձևավորում՝ ինտեգրված WordPress պլատֆորմի վրա, որը դարձավ ներդրողների համար վստահելի և հարմարավետ հարթակ։
Մեր իրականացրած աշխատանքները
🔹 Վեբ կայքի կառուցվածքի նախագծում
Մեր թիմը մշակեց հարմարավետ և եզակի UI/UX դիզայն, որը ապահովում է կայքի ինտերֆեյսի հեշտ նավարկելիությունը։ Յուրաքանչյուր տարր՝ սկսած կոնտենտի դասավորությունից մինչև վիզուալ բաղադրիչներ, որոնք ամբողջացնում են ներդրումային ոլորտի պահանջները մշակվել է մանրակրկիտ ուշադրությամբ։
🔹 Առանձին WordPress կայքի պատրաստում
Մենք ընտրեցինք WordPress պլատֆորմը կայքի համար՝ ապահովելով կայքի հեշտ կառավարմում, և որ ամենակարևորն է, կայքի համար մշակվեց հատուկ UI/UX դիզայն, ինչը թույլ տվեց խուսափել շաբլոնային մոտեցումներից և ստեղծել մի կայք, որը ամբողջովին արտահայտում է Արկազդու Ինվեսթմենթս ընկերության ոճը։
🔹 SEO օպտիմալացում
Կայքի տեսանելիությունը որոնողական համակարգերում առավելագույնի հասցնելու համար՝ իրականացրեցինք համապատասխան SEO գործիքները, բարելավելով մետատվյալները և URL-ները։ Այս քայլը նույնպես նպաստում է ընկերության առաջխաղացմանը և տեսանելիությանը ամբողջ աշխարհում։
Մեր աշխատանքի շնորհիվ, Արկազդու Ինվեսթմենթս ընկերությունը ստացել է այնպիսի ներդրումային կայք, որը ոչ միայն տեղեկատվական է, այլև բավականին գրավիչ։ Հատուկ դիզայնը և գործառնական հարթակը ապահովել են կայքի հեշտ օգտագործելիություն և ավելի մեծ հաճախորդների հետաքրքրվածություն։
💡 Կապվեք մեզ հետ՝ միասին ստեղծելու նորարարական լուծումներ ձեր բիզնեսի համար: