Frame 13

NY Highway Use Tax

NY HUT – Թվային լուծումներ տրանսպորտային լիցենզավորման համար

NY HUT ընկերությունը նպատակ ունի հեշտացնել ԱՄՆ-ում տրանսպորտային լիցենզավորման գործընթացը։ Մենք մշակեցինք վեբ կայք, որը թույլ է տալիս օգտատերերին առցանց ձևաչափով ստանալ անհրաժեշտ լիցենզիաները՝ առանց ավելորդ բյուրոկրատիայի։

Մեր իրականացրած աշխատանքները՝

🔹 Վեբ կայքի կառուցվածքի նախագծում
Մեր թիմը մշակեց հարմարավետ ինտերֆեյս, որը թույլ է տալիս օգտատերերին հեշտությամբ կողմնորոշվել կայքում և կատարել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ առանց դժվարությունների։

🔹 Application Form-ի ինտեգրում
Ստեղծեցինք հատուկ  ֆորմ, որը ավտոմատացնում է լիցենզավորման ամբողջ գործընթացը՝ դարձնելով այն հասանելի և պարզ։ Օգտատերերը կարող են հեշտությամբ և արագ տրամադրել իրենց տվյալները։

🔹 Stripe վճարային համակարգի ինտեգրում
Կայքում իրականացրել ենք Stripe վճարային համակարգի ինտեգրացիա, որը ապահովում է անվտանգ և արագ վճարումներ։ Այս քայլը դարձնում է առցանց գործարքները ավելի հարմարավետ և արդյունավետ։

🔹 SEO օպտիմալացում
Կայքի համար իրականացրել ենք խորացված SEO օպտիմալացում, ինչը ներառում է մետատվյալների, URL-ների և  բանալի բառերի բարելավումը, ինչպես նաև համապատասխան հոդվածների և էջերի կառուցվածքի ստեղծումը։ Մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել այնպիսի բանալի բառերի ընտրությանը, որոնք ուղղված են ԱՄՆ շուկային՝ ապահովելու համար, որ կայքը հասանելի լինի տեղական օգտատերերին ու հաճախորդներին։

Այս քայլը թույլ է տվել կայքին բարձրանալ որոնողական համակարգերի արդյունքների առաջատար դիրքերում, ինչը ամենաբարձր արդյունավետությունն ունի ԱՄՆ շուկայում գործող բիզնեսների համար։

Մեր աշխատանքի շնորհիվ NY HUT ընկերությունը դարձել է պարզ, արագ և արդյունավետ պլատֆորմ, որը օգտատերերին առաջարկում է առցանց լիցենզավորման լուծումներ։ Այս մոտեցումը նվազեցրել է ժամանակի և ռեսուրսների ծախսերը՝ ապահովելով ավելի հարմարավետ ծառայություններ։

💡 Կապվեք մեզ հետ՝ միասին ստեղծելու նորարարական թվային լուծումներ ձեր բիզնեսի համար:

Projets similaires
Rozik Avetistyan Administrator Webstart Group
Rozi Avetisyan
Administratrice de bureau
Une question ? Je suis là pour vous aider.
Bonjour, je suis Rozi 👋
Remplissez le formulaire et nous reviendrons vers vous rapidement avec une solution adaptée à votre projet.

    Parlons de votre projet