Frame 12

ATMA Breath

ATMA Breath – յոգայի դասընթացների նոր շունչ թվային տարածքում

Յոգան ոչ միայն ֆիզիկական վարժանքների համալիր է, այլև ներքին ներդաշնակության և հոգևոր զարգացման ուղի։ ATMA Breath-ի վեբ կայքը, որն առաջարկում է յոգայի դասընթացներ, կարիք ուներ նոր շնչառության՝ փոխանցելու այն հատուկ էներգիան, որը հաճախորդները պետք է զգան կայք այցելելիս։

Նախագծի շրջանակներում մեր թիմն իրականացրել է՝

🔹 Մրցակցային շուկայի ուսումնասիրություն
Մինչ ռեդիզայնին անցնելը, մենք վերլուծեցինք յոգայի դասընթացների շուկան, ուսումնասիրեցինք մրցակիցների կայքերը և հաճախորդների ակնկալիքները, որպեսզի գտնենք լավագույն լուծումները ATMA Breath-ի համար։

🔹 Բիզնեսի բացահայտում և կոնցեպտի մշակումը
Հաճախորդի հետ համատեղ հստակեցրինք պլատֆորմի գաղափարը, բրենդի հաղորդագրությունը և օգտագործողի հիմնական սպասումները։ Մենք նպատակ ունեինք ստեղծել ոչ թե պարզապես դասընթացների հարթակ, այլ հոգևոր ճանապարհորդության մեկնարկային կետ։

🔹 UI/UX ռեդիզայն՝ նոր ոգեշնչող ոճով
Առաջնային խնդիրը կայքի էսթետիկ վերափոխումն էր, որպեսզի այն փոխանցի հանգստություն, ներդաշնակություն և խորություն։ Մշակեցինք փափուկ գունային անցումներ, մինիմալիստական դիզայն, խորը բովանդակությամբ էջեր, որոնք օգնում են այցելուներին զգալ յոգայի մթնոլորտը նույնիսկ թվային միջավայրում։

🔹 Դասընթացների հարմարավետ դասավորվածություն և ինտուիտիվ նավիգացիա
Նախկինում կայքը բարդ և ոչ համակարգված էր, ինչը խոչընդոտում էր օգտատերերի շարժը։ Մենք պարզեցրինք կառուցվածքը, ստեղծեցինք հստակ դասընթացների բաժիններ, հարմարավետ գրանցման համակարգ, ինչը բարձրացրեց օգտատերերի ներգրավվածությունն ու դասընթացների գնումների քանակը։

Յոգայի հետ կապված բովանդակությունը պահանջում էր հատուկ հուզական ներգործություն։ Մենք վերանայեցինք և վերափոխեցինք տեքստերն ու վիզուալ կոնտենտը, որպեսզի դրանք բացահայտեն բրենդի արժեքներն ու նպատակը։

ATMA Breath-ի նոր ռեդիզայնն ամբողջությամբ փոխեց կայքի ընկալումը՝ այն վերածելով ավելի հոգևոր, ոգեշնչող և օգտագործման համար հարմարավետ հարթակի։

Կայքի ներգրավվածությունն ու օգտագործման հարմարավետությունը զգալիորեն աճել են, իսկ հաճախորդի բիզնեսը ստացել է նոր հնարավորություն թվային տարածքում։

💡 Ցանկանու՞մ եք ձեր բիզնեսի վեբ կայքը դարձնել ոչ միայն ֆունկցիոնալ, այլև հուզական ներգործություն ունեցող գործիք։ Կապվեք մեզ հետ՝ միասին ստեղծելու յուրահատուկ թվային լուծում!

Projets similaires
Rozik Avetistyan Administrator Webstart Group
Rozi Avetisyan
Administratrice de bureau
Une question ? Je suis là pour vous aider.
Bonjour, je suis Rozi 👋
Remplissez le formulaire et nous reviendrons vers vous rapidement avec une solution adaptée à votre projet.

    Parlons de votre projet