Google AdWords 2022 | WEBSTART TEAM REVIEW


Ըստ Անդրեի, Google AdWords-ը տալիս է 3 գլխավոր առավելություն՝

Թվային աշխարհը փոփոխվում է կայծակնային արագությամբ։ Եվ եթե շատերի համար մինչ օրս չկա տարբերություն Яндекс և Google որոնողական համակարգերի միջև, ապա մասնագետները վաղուց գիտեն, որ դրանք երկու տարբեր ալգորիթմներով հարթակներ են։ Այսօր թե’ Яндекс և թե’ Google գովազդ տեղադրելն ունի իր օգուտները՝ կախված երկրից և թիրախային լսարանից։ Անդրեի հետ խոսելու ենք հենց Google-ում գովազդ միացնելու նրբությունների մասին։ Անդրեին կհիշես SEO-ի մասին այս նյութից։

Հարմարության տեսանկունից՝ յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե որ հարթակից օգտվի։ Երկուսն էլ ունեն բազմաթիվ գործընկերներ, որոնք ևս ցուցադրում են իրենցից գնված գովազդները։ Հետևաբար, նկատվելու մեծ հավանականություն կա։

  1. Վճարել գովազդի համար, որը վստահ ես, որ հաճախորդդ տեսնում է և քլիք անում վրան։

  2. Շնորհիվ բանալի բառերի՝ գովազդը ցուցադրվում է հենց այն օգտատիրոջը, ով տվյալ ապրանքը կամ ծառայությունը փնտրել է։

  3. Կոնվերսիաների թիվը՝ այն բարձր է, եթե ճիշտ գովազդ ես միացնում։

Google Ads-ի վերջին թարմացումները և գովազդային աշխարհի որոշ նրբություններ

2022-ի սկզբում Google-ը հայտարարություն արեց, ըստ որի, գովազդի ցուցադրությունների մեջ մեծ փոփոխություններ էին սպասվում։ Այս ամենը հիմնավորում են նրանով, որ մարդկանց տեղեկություն փնտրելու եղանակներն ու ձևերը ևս փոխվում են, ինչին պետք է հարմարվել։ Այդ տեսանկյունից՝ responsive search ads-ը, որը եկել է փոխարինելու expanded text ads-ին, շատ ավելի կենտրոնացված է օգտատերերի պահանջներին։

Հիշեցնենք, որ ս.թ. հունիսի 30-ից ի վեր այդ գովազդները խմբագրել չես կարող։ Չնայած նրան, որ շարունակելու ես ստանալ հաշվետվություններ՝ փոփոխություններն այլևս անհասանելի են լինելու։ Բացառություն են միայն «կանգնեցնել», «դադարեցնել» և «շարունակել» ֆունկցիաները։

Անդրեն կարծում է, որ պետք չէ հուսահատվել, քանի որ ցանկցած փոփոխություն թվային աշխարհում տանում է զարգացման և ոլորտի բարելավմանը։ Դա օգնում է գտնել նոր լուծումներ, բացելով մասնագետների առաջ նոր դռներ՝ ավելի լավ հնարավորություններով։

Եվ այսպես, Անդրեն կիսվում է մի քանի զգուշացումներով, որոնց հետևելը կօգնի քեզ ավելի արդյունավետ տեղադրել գովազդ google-ում։

  1. Զգուշացումները

Օրինակ, եթե գովազդային հաշվին գալիս է zero impressions alarm, այսինքն՝ այն ոչ մեկ չի տեսել, ապա հավանաբար կա խնդիր հենց հաշվի հետ։ Պետք է հետևողական լինել նաև error alert-ների ցուցակին, որը պարբերաբար կուղարկվի էլ.փոստիդ։ Համակարգը մշտապես ստուգում և թարմացված է պահում այն։

  1. Բանալի բառերը

Negative keyword-ներն ունեն իրենց ուրույն տեղը, երբ որոշում ես տեղադրել ​​կոնտեքստային գովազդ google-ում։ Անդրեն զգուշացնում է, որ, պատահում է, որ դրանք կոնֆլիկտի պատճառ են հանդիսանում։ Դա ևս պետք է ստուգել։ Որոշ բանալի բառեր կարող են բլոկավորել օգտատերերի ճիշտ թիրախավորած traffic-ը։

  1. Bidding-ը

24 hour bidding schedule-ը հնարավորություն է տալիս անընդհատ վերանայել ինտերնետ գովազդն օրը 24 անգամ և ընտրել լավագույն գինը քլիքի համար՝ համեմատելով դրանք իրար հետ։ Սովորաբար, երբ չես օգտվում տվյալ scheduling-ի հնարավորությունից, դա կարող ես անել օրական 6 անգամ։ Ինչպես նաև կարևոր է օգտագործել mobile bid modifier-ը, որպեսզի ունենաս նաև լավագույն գինը՝ բջջային հեռախոսների օգտատերերի համար։

Բոնուս Անդրեի կողմից։ Սեզոնային բիզնեսի դեպքում կարող ես նաև օգտագործել weather bid modifier-ը՝ հատուկ API-ի միջոցով։


Եվ իհարկե, Անդրեն հորդորում է հատկապես շատ online գովազդներ միացնելու դեպքում պահել հաշվի հիգիենան։ Այն է՝ անջատել քիչ արդյունավետությամբ (ցածր CTR-ով) գովազդները, դադարեցնել առանց ակտիվ բանալի բառերի գովազդները, հանել առանց impression-ների բանալի բառերը։ Այս ամենը կրկնել պարբերաբար, ստուգումներ կատարելով ամեն օր։ Ցանկացած առցանց գովազդի արդյունավետություն կախված է նաև նման մանրուք թվացող քայլերից։


Եթե ընկերության ներկայացուցիչ ես կամ ունես սեփական ձեռնարկություն և ցանկանում ես միացնել google գովազդ ձեր կայքում, ապա կապ հաստատիր մեզ հետ, մեր մասնագետները սիրով կօգնեն։


Let’s work together

Faucibus elit augue justo dictumst vel tortor integer nec ut. Libero pellentesque dictum ornare dignissim magna.