12311R 2

VLV Centre

Կայքը , որը ստեղծվել է ՎԼՎ էլեկտրոտեխնիկայի խանութ սրահի համար, առցանց հարթակ է, որի նպատակն է առաջարկել արագ և հաճելի գնումներ այն հաճախորդների համար, ովքեր ցանկանում են գնել բարձրորակ էլեկտրոտեխնիկա, բայց միևնույն ժամանակ չեն ցանկանում հավելյալ ժամանակ վատնել ՝ խանութ սրահ այցելելու համար, այդպիսով հեշտացնելով գնման պրոցեսը և ներգրավվելով ավելի մեծ թվով սպառողների:

Կայքը բազմաֆունկցիոնալ է, ներառում է մի շարք գործառույթներ, որոնք ապահովում են օգտատիրոջ հարամարավետ օգտագործումը և խոստանում գնման հաճելի փորձառություն.

Կայքի հիմնական նպատակն է ստեղծել գրավիչ առցանց ներկայություն, որը կհեշտացնի ապրանքների օնլայն վաճառքը: Դրան հասնելու համար կայքում ներառել ենք հետևյալ հիմնական գործառույթները.

Օգտատիրոջ մուտք և գրանցում դաշտը, որը թույլ է տալիս օգտատերերին ստեղծել հաշիվներ և ապահով մուտք գործել կայք։ Այն նաև հնարավորություն է տալիս տեսնել նախկինում կատարած գնումների պատմությունը, զամբյուղում պահպանել հավանած ապրանքները,ինչպես նաև կցել բանկային քարտեր՝ խուսափելով կատարել նույն գործողությունը յուրաքանչյուր գնման դեպքում։

Որոնում և ֆիլտրներ
Որոնման և ֆիլտրացիոն դաշտերի ինտեգրումն օգտատերերին հնարավորություն է տալիս որոնել որոշակի տարրեր կամ բովանդակություն՝ օգտագործելով տարբեր ֆիլտրներ, որոնք մի քանի անգամ արագացնում են անհրաժեշտ ապրանքի որոնման պրոցեսն ու ֆիլտրում միայն այն ապրանքները, որոնք անհրաժեշտ են տվյալ օգտատիրոջը: Որոնման ֆիլտրները, որոնք ստեղծվել են ՎԼՎ կայքի համար դուրս են այլ կայքերում առկաֆիլտրներից և տարբերվում են իրենց ճկունությամբ:

Элементы

Ключевые моменты проекта

Похожие проекты
Rozik Avetistyan Administrator Webstart Group
Rozi Avetisyan
Офис-менеджер
Есть вопрос? Я помогу разобраться.
Здравствуйте, меня зовут Рози 👋
Оставьте заявку, и мы свяжемся с вами в ближайшее время, чтобы понять вашу задачу и предложить оптимальное решение для вашего бизнеса.
Консультация полностью бесплатна.

    Давайте обсудим ваш проект