Գրագետ պատրաստված վեբ կայքն առաջինն է, ինչը նկատվում է անզեն աչքով՝ բոլորի կողմից։ Ունենալ վեբ կայք (բառացի՝ website) նշանակում է տիրապետել մարքեթինգային հզոր գործիքի, որը կօգնի հեշտությամբ ներկայացնել աշխարհին սեփական բիզնեսդ։ Անկախ նրանից, դու խոշոր, թե սկսնակ ձեռնարկատեր ես, թե անհատ, որը ծառայություններ է մատուցում, այսօր քեզ հարկավոր է ունենալ կայք։ Ներկայացնենք Profal Group-ի կայքի մասին մանրամասները։
Նախքան մետաղական դռների և պատուհանների կայքի ստեղծման պրոցեսին անդրադառնալը՝ տեսնենք, թե ինչ տեսակներ են լինում։ Վեբ կայքերը ստեղծվում են տարբեր բիզնեսների և անհատների համար։ Ինչ կայք էլ որ հարկավոր լինի պատրաստել՝ այն պետք է յուրահատուկ ու տարբերվող լինի։ Դա բիզնեսի հետագա հաջողության գրավականն է։
Կախված կայքի տեսակից, մեզ մոտ կայքերի պատրաստումը տևում է սկսած 7 օրից։ Մեր ծրագրավորողներն ապահովում են ոչ միայն ունիկալ, այլ նաև ֆունկցիոնալ դիզայն․ բացի ոճային լինելը, կայքը պիտի նաև արագ աշխատի և ապահովի՝
1․ Ամբողջական ինֆորմացիա բիզնեսի կամ ծառայությունների մասին
2․ Վաճառք
3․ Հետադարձ կապ